Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Աշխարհը կրկին մտնում է գաղափարախոսական առճակատման փուլ

Աշխարհը կրկին մտնում է գաղափարախոսական առճակատման փուլ
27.10.2024 | 18:10

Վրաստանի խորհրդարանական ընտրությունների ողջ ընթացքն ու արդյունքները տեղավորվում են նոր երկբևեռության տրամաբանության մեջ:

Աշխարհը կրկին մտնում է գաղափարախոսական առճակատման փուլ՝ Գլոբալ Հյուսիսն ընդդեմ Գլոբալ Հարավի: ԲՐԻՔՍ+ կազանյան գագաթնաժողովը դրա կարևոր դրսևորումներից էր: Ընդ որում, նոր երկբևեռությունը, որպես միջազգային հարաբերությունների նոր «նորմալություն», շարունակում են մատուցել բազմաբևեռության լոզունգների ներքո:

Մինչդեռ, միջազգայնագիտության տեսությունից (Կապլան) մեզ հայտնի է, որ առնվազն 5 բևեռների առկայության դեպքում միայն կարելի է խոսել բազմաբևեռության մասին: Պարզ է, որ այսօր աշխարհն առավել քան հեռու է նման ցուցանիշից:

Աջ և ուլտրաաջ ուժերի շքերթն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ ազատական Եվրոպայում, Աֆրիկայում ընթացող խորքային ապագաղութականացումը (Նիգեր, Գաբոն, Կոնգո, Բուրկինա-Ֆասո, առաջիկայում՝ Մալի, Էրիթրեա, Սուդան և այլն), շարունակվող ապավեստեռնիզացումը Կենտրոնական և Հարավային Ամերկայում, ասիակենտրոնական նոր տնտեսական աշխարհակարգը և բազմաթիվ այլ գործընթացներ ու միտումներ վկայում են աշխարհում մեծ թափ հավաքող «աջ շրջադարձի» մասին:

Այդ շրջադարձի գլխավոր արդյունքներից է լինելու Վեստֆալյան համակարգի վերջնական ապամոնտաժումը և, որպես հետևանք, Իրավունքի նկատմամբ Աշխարհաքաղաքականության տոտալ հաղթանակը: Միտում, որն այսօր արդեն շատ հստակ է ուրվագծվում:

Այսպիսի նոր «նորմալության» պայմաններում գոյատևելու են բացառապես աշխարհաքաղաքական (տարածական) մտածողությամբ, պասիոնար և իդեոկրատ էլիտաներ ունեցող երկրները:

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 4510

Մեկնաբանություններ